BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Երբ երկիրը ղեկավարում են «յոթ տարի առաջին դասարանում մնացածները»

Երբ երկիրը ղեկավարում են «յոթ տարի առաջին դասարանում մնացածները»
15.04.2025 | 10:34

2018թվականի իշխանափոխությունից հետո հայության մեջ մեծ ոգևորություն կար, լավ հնարավորություններ էին առկա Հայաստանի բնակչության, աշխարհի հայության ֆինանսական միջոցների, բիզնես գաղափարների ներգրավմամբ Հայաստանում տնտեսական մեծ, հեռանկարային ծրագրեր իրականացնելու։ Սակայն տնտեսագիտությունից անտեղյակ Նիկոլ Փաշինյանը անտեսեց այդ հնարավորությունները, 7 տարում տնտեսական մեծ ծրագրեր չիրականացվեցին, արտերկրից վերցված ավելի քան 6 միլիարդ դոլար վարկերը մսխվեցին գյուղերում ասֆալտապատումներ, սալիկապատումներ կատարելու, բարձր պաշտոնյաներին պարգևավճարներ վճարելու, զանազան ֆեստիվառներ կազմակերպելու, ծառայողական ավտոներ գնելու, արտերկիր թանկ, սակայն պետական շահի տեսանկյունից անօգուտ այցերի միջոցով։ Տնտեսական հեղափոխությունը կոչվածը սահմանափակվեց ՀԴՄ-ների դիկտատուրայով, հին ավտոների կմախքների հավաքումով, անգլերենի իմացությամբ մոշ աճեցնելով, խելացի անասնագոմերով, ինտենսիվ այգիներով։ Հիմա նվազել է Հայաստանի միջնորդ առևտուրը՝ Ռուսաստանի ոսկին ու ադամանդը Դուբայ արտահանելը, արտերկրից Ռուսաստան սարքավորումներ, տեխնոլոգիական արտադրանք մատակարարելը։ Հայաստանի տնտեսության մեջ արտադրության, արտահանման անկում է , անկում է նաև գյուղատնտեսության մեջ։ Սակայն 2024թվականին Հայաստանի բանկերը 900 միլիոն դոլար շահույթ են ունեցել։ Բանկերը հարստանում են, սակայն տնտեսության իրական հատվածը քիչ է աճում։ Երևանում շինարարական բումը դեռ շարունակվում է, քաղաքաշինական նորմերի կոպիտ խախտումներով իրար հետև մտած բազմահարկեր են կառուցում։ Սակայն Երևանում եկամտային հարկի վերադարձի օրենքի չեղարկումով, վճարովի պահանջարկի սահմանափակ լինելու պատճառով Երևանում նոր բնակարանների պահանջարկը նվազել է, նաև բնակարանների գնանկում կա: Առաջիկայում Երևանում շինարարական բումը պայթելու է, որի հետևանքով շինարարական բիզնեսը, շինանյութերի արտադրությունը հայտնվելու են վատթար վիճակում։ Այդպես է լինում, երբ երկիրը ղեկավարում են, իրենց իսկ խոստովանությամբ, 7 տարի առաջին դասարանում մնացածները, ովքեր նաև շահամոլ են ու չտես։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 3141

Մեկնաբանություններ